Գիտնականները կստեղծեն աշխարհի ձայնային քարտեզը

Բրայան Պիանովսկին ցանկանում է, որ մի օրվա ընթացքում իրեն ձայներ ուղարկվեն աշխարհի տարբեր անկյուններից, ընդ որում՝ ուղարկեն մոբայլ սարքերի օգտատերերը: Դրա համար նա ստեղծել է Soundscape Recorder ծրագիրը:

soundscapes-inline

Շնորհիվ ստացված կարճատև ձայնագրությունների կկազմվի Երկրի ձայնային ֆոնը և տարեցտարի հավաքված տվյալների հիման վրա գիտնականները կկարողանան հաշվարկել մեզ շրջապատող ձայնային ֆոնի փոփոխություններն ու օրինաչափությունները:

Ծրագրի միջոցով ձայնային հատվածն ուղարկելուց հետ օգտատերերին տրվում են մի քանի հարցեր նրանց ինքնազգացողության վերաբերյալ, հետո այդ տեղեկատվությունն ուղարկվում է Global Soundscape համաշխարհային տվյալների բազա:

Աղբյուրը՝ wired.com