Microsoft ընկերությունը հայտարարել է Nokia ընկերության «Devices & Services» ստորաբաժանման գնման գործընթացի ավարտի մասին: Այս մասին հաղորդում է Microsoft-ի պաշտոնական կայքը:
«Այսօր մենք ողջունում ենք մեր ընտանիքին նոր անդամին, մեր նոր գործընկերների հետ միասին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կկենտրոնանանք ինովացիաների զարգացման վրա»,-ասել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելլան:
Nokia-ի ստորաբաժանումը կընդգրկվի «Microsoft Devices Group»-ում, որն էլ կղեկավարի Nokia-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը: Microsoft Devices Group-ը կզբաղվի Lumia սմարթֆոնների և պլանշետների, Nokia բջջային հեռախոսների, Xbox խաղային սարքերի, Surface պլանշետների և Perceptive Pixel (PPI) աքսեսուարների մշակմամբ և թողարկմամբ:
Աղբյուրը՝ Microsoft.com