Airbus-ը թողարկել է էլեկտրական ինքնաթիռ (վիդեո)

Համաշխարհային ճանաչում ունեցող Airbus ավիաընկերությունը որոշել է հետևել ավտոարտադրողների օրինակին և ստեղծել էլեկտրական շարժիչով աշխատող ինքնաթիռ:

Ապագայի հիբրիդային ինքնաթիռը պետք է տեղափոխի 70-90 ուղևոր: Ըստ ընկերության տեխնիկական տնօրեն Ժան Բոտիի՝ նման էլեկտրական շարժիչով ռեգիոնալ ինքնաթիռի նախագծումը և իրականացումը հնարավոր կդառնա առնվազն 15-20 տարի հետո: Նրա խոսքով, հիմնական խնդիրը երկարադիմացկուն մարտկոցների նախագծման ոլորտը շատ դանդաղ է զարգանում նման մեծ նախագծի իրականացման համար:

efan2

Ինչ վերաբերում է ինքնաթիռներում էլեկտրական էներգիայի օգտագործմանը, ապա արդեն այսօր Airbus-ը կարող է հպարտանալ իր հաջողություններով: Օրեր առաջ ընկերությունը ներկայացրեց երկտեղանոց էլեկտրական ինքնաթիռ Airbus E-Fan 2.0-ն:

Վերջինիս թռիչքը տևում է 10 րոպե, իսկ օդում գտնվելու մաքսիմալ տևողությունը կարող է հասնել մինչև 1 ժամի: Ինքնաթիռը չափսերով բավական փոքր է՝ 6.4մետր երկարություն, իսկ թևերի բացվածքը՝ 9.5մետր: Այն կշռում է 550կգ:

Ինքնաթիռի մաքսիմալ արագությունը կազմում է 220կմ/ժ: Airbus E-Fan-ի մասայական արտադրությունը Airbus -ը նախատեսում է սկսել 2017-ից: Այս մոդելի հիմնական առաքելությունը լինելու է կարճ չվերթները: Ւնքնաթիռն արժենալու է 300 000 դոլար:

Աղբյուրը՝ electric-vehiclenews.com