Թիմ Կուկն իրենց աճուրդի է հանել

tim-cookApple ընկերության ղեկավար Թիմ Կուկը համաձայնել է մասնակցել բարեգործական աճուրդի: Ըստ ավանդության, աճուրդի է հանվում մեծ հաջողություն ունեցող տեխնոլոգիական ընկերության ղեկավարի հետ ընթրելու հնարավորությունը:

Ըստ աճուրդի կազմակերպիչների, Apple-ի ղեկավարի հետ ընթրիքը կկայանա հենց «խնձորային» ընկերության գլխամասային գրասենյակում՝ Կուպերտինոյի տարածքում և կտևի 1 ժամ:

Ներկա պահին Թիմ Կուկի հարուստ երկրպագուները պատրաստ են վճարել մինչև 77 500 դոլար՝ նրա հետ շփվելու համար: Այս թիվը կարող է զգալի աճել, քանի որ աճուրդի ավարտին դեռ 15 օր կա: Այն կավարտվի մայիսի 13-ին:

Հիշենք, որ նախորդ տարի Կուկի հետ ընթրելու համար աճուրդի հաղթողը վճարեց 610 000 դոլար: