Angry Birds-ն այլևս եկամտաբեր չէ

Games

 Angry Birds Space

Ճանաչված Angry Birds խաղը նախագծող Rovio ընկերության եկամուտը 2013-ին կրկնակի նվազել է՝ համեմատած 2012թ-ի հետ՝ 76.8մլն դոլարից այն իջել է 37.3մլն. դոլարի: Այս մասին ընկերությունը հայտնել է իր 2013թ. ֆինանսական ցուցանիշների զեկույցը ներկայացնելից:

Բջջային հավելվածների մոնետիզացիայի խնդիրը լուրջ է: Անգամ ամենահիասքանչ խաղը կարող են կրկնօրինակել: Ահա դա է պատճառը, որ Rovio-ն շեշտը դնում է իր պերսոնաժների օգտագործման արտոնագրերի և տարատեսակ մերչենդայզի վրա: Ընկերության ղեկավարությունը դիտարկում է խաղերը դարձնել free-to-play մոդելի: Իսկ արդյոք դա կվերաբերի նաև գալիք նոր Angry Birds Star Wars II և Angry Birds Go! խաղերին, առայժմ, հայտնի չէ:

Աղբյուրը՝ Rovio.com