Սթիվեն Սփիլբերգը կնկարահանի «Մեծ և բարի հսկան» հեքիաթը

Steven SpilbergՃանաչված ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կէկրանիզացնի «Մեծ և բարի հսկան» հեքիաթը, որի հեղինակն է բրիտանացի գրող Ռոալդ Դալը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Փոքրիկ որբ աղջկա հետ՝ հսկայի ընկերության մասին պատմությունը առաջին անգամ հրապարակվել է 1982թ-ին: Գիրքը հագեցած էր բրիտանացի իլյուստրատոր Կվենտին Բլեյկի պատկերապատումներով:

2011-ին DreamWorks կինոարտադրողը ձեռք բերեց հեքիաթի էկրանիզացիայի իրավունքները:

Սպասվում է, որ հեքիաթը կինոէկրաններ կբարձրանա 2016-ին: Վերջին երկու շաբաթում Սթիվեն Սփիլբերգը հայտնել է միանգամից մի քանի նախագծերում մասնակցության մասին: