3D տպագրությունը կօգնի քաղցկեղի բուժմանը (վիդեո)

Ֆիլադելֆիայի համալսարանի գիտնականները կարողացել են 3D տպիչի միջոցով տպագրել քաղցկեղի ուռոցքների լայնածավալ նմուշներ: Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա հեշտացնել քաղցկեղի դեմ մի շարք դեղերի հետազոտությունների և փորձարկումների գործընթացը:

VZ7zxS21wvJEA8-pOEqncw-article

Մինչ օրս փորձարկումները կատարվում էր փոքր նմուշներով: Իսկ եռաչափ տպիչի միջոցով հետազոտությունները հնարավոր կլինի սկսել միանգամից մեծ նմուշներով, ինչը կարագացնի դեղերի փորձարկման գործընթացը: Տպագրվող բջիջը կարող է լինել 10 անգամ ավելի մեծ իր սովորական չափսից: Տարբերությունը հսկայական է:

Նշենք, որ եռաչափ տպագրությամ մեկ այլ կարևոր օգտագործումը կարող է լինել կենդանի սինթեզավորված բջիջներից մարդկային օրգանների ստեղծումը: