Ստեղծվել է «խելացի» հեծանիվ (վիդեո)

Ներկառուցված GPS համակարգով սարքերը նորություն չեն, սակայն մինչ օրս հեծանվորդները ստիպված են եղել դրանք կցել իրենց հեծանիվներին հատուկ հենարանների կամ կապիչների միջոցով: Այս դժվարություններից ազատվելու համար, Kickstarter կայքում Vanhawks Valour նախագծի հեղինակները ներկառուցել են այդ ֆունկցիաների անմիջապես հեծանիվներում:

smart bike

Vanhawks Valour-ը սովորական, պարզ, գեղեցիկ և բարձր տեխնոլոգիաներով հագեցած հեծանիվ է՝ ստեղծված որպես հիմնական տրանսպորտային միջոց:

Հեծանվի ղեկում տեղադրված են երկու LED-լամպեր, որոնք թարթում են, երբ դուք պետք է թեքվեք աջ կամ ձախ: Ճանապարհատրանսպորտային իրավիճակի մասին ինֆորմացիա հեծանիվը ստանում է Ձեր սմարթֆոնից Bluetooth-միացման միջոցով:

Ղեկի վիբրոշարժիչները միանում են այն ժամանակ, երբ Ձեր հեծանվի ետնային ակի սենսորները զգում են այլ տրանսպորտային միջոցի մոտեցում: Այս կերպ անգամ ականջակալներով հեծանիվ քշելը դառնում է անվտանգ:

Հատուկ  iOS և Android հավելվածները կատարում են հեծանիվի տվյալների հետ սինքրոնիզացիա: Բացի դրանից, հեծանիվը գողանալու դեպքում, այն հեշտությամբ հնարավոր կլինի գտնել հենց նույն հավելվածի միջոցով:

Այս նախագծի հեղինակները հույս ունեն, որ Kickstarter-ում կկարողանան հավաքել անհրաժեշտ գումար հեծանիվի ծրագարյին ապահովումը ավարտին հասցնելու համար: Հեծանիվի արժեքը կկազմվի 1049 դոլար: Առաջին հեծանիվները կթողարկվեն հոկտեմբերին: