Բիլ Գեյթսը վաճառել է իրեն պատկանող Microsoft-ի 4,6 մլն բաժնետոմսերը

Bill-GatesMicrosoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով ամբողջովին թողել է ընկերության ղեկավարումը, 4.6 մլն բաժնետոմսեր է վաճառել՝ ընդհանուր $182,6 մլն դոլար արժողությամբ: Նա այս քայլին դիմել է իր Bill & Melinda Gates Foundation հիմնադրամի աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Այսպիսով Գեյթսը դադարում է լինել Microsoft-ի ամենամեծ բաժնետոմսային փաթեթ ունեցողը:

Այժմ Բիլ Գեյթսի բաժնետոմսերի ընդհանուր արժեքը $13,1 միլիարդ դոլար է, իսկ ըներության նախկին ղեկավար Սթիվ Բալմերինը՝ $13,2 միլիարդ:

Հիշեցնենք, որ Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամը հիմնվել է 1994թ. Գեյթսի կին Մելինդայի հետ համատեղ:

Աղբյուրը՝ Mashable.com