Microsoft-ը կրիտիկական թարմացում է թողարկել Windows XP-ի համար

IEՉնայած վերջերս Microsoft-ը դադարեցրել է Windows XP օպերացիոն համակարգի տեխնիկական աջակցությունը, ըներությունը որոշել է թարմացնել Internet Explorer դիտարկչի բոլոր տարբերակները վտանգից խուսափելու համար:

Թարմացումները զրկում են չարամիտներին հեռակա կառավարման միջոցով տիրանալ համակարգչի ֆայլերին: Microsoft-ի մասնագետները ընդգծում են, որ վտանգն, այնուամենայնիվ, այդքան էլ մեծ չէր:

Հետաքրքիր է, որ Microsoft-ը թարմացում է թողարկել նաև տեխնիկական սպասարկումից դուրս գտնվող Windows XP-ի համար՝ «խղճալով» այս ՕՀ-ի օգտագործողներին:

Աղբյուրը՝ theverge.com