ՏՏ լիդերները գլխավորում են «վերջին 25 տարում ամենաակնառու գործիչները» վարկանշային ցուցակը

Steve JobsApple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը գլխավորում է վերջին 25 տարվա ամենաակնառու «Լիդերներ»-ի վարկանշային ցուցակը, որը կազմում է հանրաճանաչ CNBC հեռուստաընկերությունը:

Այս ցուցակում տեղ են գտել համաշխարհային բիզնեսի 30 ակնառու գործիչներ, ովքեր սկսած 1989-ից մեծ դեր են ունեցել բիզնեսի և ֆինանսների զարգացման ոլորոտւմ:

30 գործիչներից 18-ը ՏՏ ոլորտի աշխատակիցներ են: Վարկանշային ցուցակը գլխավորում է Սթիվ Ջոբսը: Ինչպես նշում է CNBC-ն, Ջոբսը հիմնադրեց համակարգչի օգտագործման պրակտիկա: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը այս վարկանշային ցուցակի 2-րդ տեղում է:

Հիշենք, որ Գեյթսը գաղափախոս էր: Նա ասում էր, որ անհատական համակարգիչները մի օր կդառնան յուրաքանչյուր մարդու սեղանի և տան անբաժան մասնիկը: Գեյթսը 31 տարեկանում դարձավ միլիարդատեր:

Այս վարկանշային ցուցակի 4-րդ տեղում են Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը և Էրիկ Շմիդտը:  5-րդ տեղում է աշխարհի խոշոր ինտերնետ խանութ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը: Դե իսկ Facebook սոցցանցի երիտասարդ հիմնադիր Մարկ Ցուկերբերգը այս վարկանշային ցուցակի 8-րդ տեղում է:

Ամենաակնառուների ցուցակի տասնյակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր և ղեկավար Լարի Էլիսոնը:

Բացի ՏՏ լիդերներից, այս տասնյակում տեղ են գտել ԱՄՆ դաշնային ռեզերվային համակարգի նախկին ղեկավարներ Բեն Բերնանկը և Ալան Գրինսպենը, ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը, հեռուստահաղորդավար Օփրա Ուիթնին և Vanguard Group ընկերության հիմնադիր Ջոն Բոգլը: