LG Chromebase-ը վաճառքում կհայտնվի մայիսին

CHROMEBASE_1_610x431Օրերս Intel ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ հայտնի է դարձել, որ LG Chromebase համակարգիչները, որոնք աշխատում են Chrome OS օպերացիոն համակարգով, վաճառքի դուրս կգան այս ամսվա ընթացքում: Իսկ Acer-ի և Dell-ի խրոմբուքները՝ քիչ ավելի ուշ:

LG Chromebase-ն առաջին «all-in-one» համակարգիչն է, որ աշխատում է Chrome OS-ով: Այն վաճառվելու է $350-ով: Համակարգիչն ունի 21,5 դյույմանոց IPS-էկրան՝ 1920 х 1080 թույլատրությամբ,  երկմիջուկ Intel Celeron 2955U Haswell պրոցեսոր՝ 1,4 ԳՀց հաճախությամբ, 2 Գբ  DDR3L օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին:

Հիշեցնենք, որ Acer-ը և Dell-ը նույնպես ծրագրում են թողարկել Intel Core i3 պրոցեսորով խրոմբուքներ, որոնք պաշտոնապես կներկայացվեն ամռանը:

Աղբյուրը՝ cnet.com