Ռոբոտ-ձեռք՝ ապագայում պրոթեզների «խելացի» փոխարինողը (վիդեո)

Robot-hand

Շվեյցարացի ինժեներները ներկայացրել են ռոբոտ-ձեռքի կոնցեպտ, որը ապագայում կարող է ծառայել մարդկանց՝ որպես ավելի որակյալ պրոթեզ: Ցուցադրված մանիպուլյատոր ռոբոտ-ձեռքը կարողանում է բռնել իր ուղղությամբ նետվող առարկաները:

Robot-hand 02

Այս ռոբոտ-ձեռքի յուրահատկությունը օպերացիոն համակարգն է, որին հատուկ ուշադրություն են հատկացրել նախագծողները և անվանել այն «programming by demonstration»: Ռոբոտը ոչ միայն կատարում է իր համակարգում գրված գործողություններ, այլև կարողանում է վերլուծել նախորդ գործողությունը՝ հաջորդն ավելի ճշգրիտ կատարելու համար:

Դիտե՛ք, թե ինչպես է ռոբոտ-ձեռքը սովորում ճիշտ դիրքից բռնել առարկաները:

Նման «սովորելու» հատկանիշներով օժտված ռոբոտները ոչ միայն կարող են ապագայում ծառայել որպես պրոթեզ, այլև, օրինակ ձեռքը կորցրած կիթառահարը, կարող է շարունակել զբաղվել իր սիրելի գործիքով:

Աղբյուրը՝ dailymail.co.uk