Pioneer-ը խոստանում է 1 Տբ ծավալով օպտիկական սկավառակներ

Pioneer և Memory-Tech ընկերությունները հայտարարել են նոր սերնդի օպտիկական սկավառակների մշակման մասին, որոնք կկարողանան պահպանել մեծ ծավալների ինֆորմացիա:

pioneer2

Առաջարկված տեխնոլոգիան հիմնված է լրացուցիչ շերտի օգտագործման վրա: Արդյունքում 8 շերտերից յուրաքանչյուրը կարող է ունենալ 32 Գբ տարողություն, իսկ եթե այդ շերտերը երկու կողմից են, ապա սկավառակի ընդհանուր տարողությունը կկազմի 512 Գբ: Նշվում է, որ Blu-ray նվագարկիչները կկարողանան կարդալ նման սկավառակներ այն բանից հետո, երբ սարքերի ծրագրային ապահովումը թարմացվի:

Pioneer-ն ու Memory-Tech-ը ստեղծել են նաև մեկ կողմում 10 շերտ ունեցող սկավառակի նախատիպ, ընդ որում՝ յուրաքանչյուր շերտ ունի 26 Գբ տարողություն, իսկ սկավառակի ընդհանուր տարողությունը ստացվում է 720 Գբ: Ընկերությունները հայտնում են նաև, որ ապագայում հնարավոր է 12-շերտանի սկավառակներ ստեղծել (յուրաքանչյուր շերտը՝ 42 Գբ), արդյունքում սկավառակը կունենա 1 Տբ տարողություն: Թե երբ նոր սերնդի սկավառակները կհայտնվեն շուկայում, չի հաղորդվում: