Pioneer-ն իր նվագարկիչներում կավելացնի CarPlay-ի ապահովում

CarPlay համակարգը, որը նախատեսված է iPhone-ը՝ ավտոմեքենայի էլեկտրոնիկային միացնելու համար, կներդրվի մեքենաների համար աուդիոտեխնիկա արտադրող հայտնի Pioneer ընկերության արտադրանքներում: CarPlay-ը կաշխատի AVIC-8000NEX, AVIC-7000NEX, AVIC-6000NEX, AVIC-5000NEX և AVH-4000NEX մոդելներում արդեն հունիս ամսից:

pionerr3

Pioneer Car Electronics-ի մարքեթինգի ղեկավար Թեդ Քարդենասի խոսքով՝ Pioneer-ը կդառնա առաջին կողմնակի ընկերությունը, որը կներդնի Carplay-ը իր աուդիոտեխնիկայում: Նշենք, որ ընկերության առաջարկած մոդելները վաճառվելու են $700-$1400 դոլարով:

CarPlay համակարգի շնորհիվ վարորդները կկարողանան ավտոմեքենայի էկրանից ղեկավարել իրենց սմարթֆոնը և օգտվել տարբեր ծրագրերից: Առաջինը այս համակարգը ներդնելու են Ferrari, Honda, Hyndai, Jaguar և Mercedes-Benz ընկերությունները:

Աղբյուրը՝ businesswire.com