Pioneer-ը հնարավոր է դուրս գա աուդիո-վիդեոտեխնիկայի շուկայից

pioneer

Աուդիոտեխնիկայի հայտնի արտադրող Pioneer ճապոնական ընկերությունը ծրագրում է դուրս գալ աուդիո-վիդեոտեխնիկայի շուկայից, քանի որ բիզնեսի այս հատվածի բերած եկամուտը կազմում է ընկերության եկամտի մոտ մեկ հինգերորդը: Այս մասին հաղորդում է Nikkei ճապոնական պարբերականը:

Ըստ կայքի՝ ընկերությունը կվաճառի աուդիո-վիդեոտեխնիկայի արտադրությամբ զբաղվող իր բաժինը, որը թողարկում է տնային կինոթատրոններ, Blu-ray նվագարկիչներ, սաունդբարեր և այլն:

Ճապոնական ընկերությունն արդեն իսկ բանակցություններ է վարում բաժնի վաճառքը կազմակերպելու համար: Բաժնի ամենահավանական գնորդը կրկին ճապոնական Funai ընկերությունն է: Իսկ Pioneer-ը կկարողանա կենտրոնանալ ավտոմոբիլային աուդիոտեխնիկայի և դիջեյների համար նախատեսված սարքերի արտադրության վրա, որոնք ապահովում են ընկերության եկամտի 70%-ը:

Աղբյուը՝ nikkei.com