«Իքս Մարդիկ»-ի երկրպագուն պատրաստել է Ռոսոմախայի իրական ճանկեր (վիդեո)

«Իքս Մարդիկ» ճանաչված կինոկոմիքսի մեծ երկրպագու բրիտանացի Կոլին Ֆյուրցը անտարբեր չկարողացավ լինել ֆիլմի նոր մասի նկատմամբ: Նա իր ավտոտնակում ինքնուրույն պատրաստել է Ռոսոմախայի իրական ավտոմատացված ճանկեր:

Վերջին մի քանի տարիների ընթացքում բրիտանացի Կոլինը աչքի է ընկել յուրօրինակ տրանսպորտային միջոցների նախագծմամբ: Օրինակ նրան հաջողվել էր հավաքել աշխարհի ամենաարագընթաց սքութերը, ամենաերկար մոտոցիկլը, զուգարան ակների վրա և այլն: Նա Գիննեսի եռակի  ռեկորդակիր է:

Իր վերջին տեսանյութում, նա ցուցադրում է վերջին գյուտը՝ Ռոսոմախային ճանկերը, որոնք սուպերհերոսի զենքն են հանդիսանում: Թե ինչ մեխանիզմով է Կոլինը հավաքել դրանք, կարող եք դիտել տեսանյութում: Ընդ որում Կոլինի պատրաստած ճանկերը շատ սուր են և չեն տարբերվում սուպերհերոսի իրական ճանկերից: