Դուբայի ոստիկանությունը սկսել է օգտագործել Google Glass

Դուբայի ոստիկանները ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելու նպատակով սկսել են օգտագործել Google Glass խելացի ակնոցներ:

SgtEricFerris

Հատուկ ոստիկանների համար ստեղծվել է երկու հավելված. առաջինը նախատեսված է նրա համար, որպեսզի ոստիկանները կարողանան արագ ձայնագրել տեսանյութ՝ ֆիքսելով խախտումը: Տեսանյութն ավտոմատ կերպով կտեղադրվի ոստիկանության տվյալների բազայում: Երկրորդ հավելվածը կօգնի արագ գտնել, թե ում է պատկանում մեքենայի պետքհամարանիշը: Բավական կլինի միայն նայել մեքենայի համարներին, և ոստիկանը Glass-ի էկրանին միանգամից կտեսնի ավտոմեքենայի տիրոջ տվյալները:

Իշխանությունները առայժմ նոր են սկսել գաջեթի փորձարկումն իրենց աշխատանքներում, և խելացի ակնոցն այժմ կրում են մի քանի վերակարգեր: Եթե փորձարկումը հաջող անցնի, բոլոր ոստիկանները կստանան այդ սարքից:

Աղբյուրը՝ theverge.com