2014-ին LTE բաժանորդների քանակն աշխարհում կաճի մինչև 335մլն-ի

Ճապոնական և կորեական հեռահաղորդական պրովայդերները ագրեսիվ քաղաքականությամբ շուկա են առաջ բերում LTE ծառայություններ: Վերջիններիս լատինամերիկյան և եվրոպական մրցակիցները նույնպես արագացնում են LTE կոմերցիալիզացիայի գործընթացը: Եթե 2012-ին 4G օգտագործողների թիվը կազմում էր մինչև 130մլն., ապա 2013-ին այս թիվը գերազանցեց 200մլն.-ը:

The Digitimes Research ընկերության կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարում LTE բաժանորդների քանակը կհասնի 335մլն.-ի:

lte_news_18025_n

Նշենք, որ 2013-ին կորպորատիվ LTE-ցանցերի քանակն աշխարհում կազմում էր 260:  

Նշենք, որ Հայաստանում ևս գործում է LTE 4G ցանց: Վերջինս ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, սակայն այն գործում է միայն Երևանի Փոքր Կենտրոնում: