Ստեղծվել է ստորջրյա անլար կապի համակարգ

Taiyo Yuden և Toyo Electric ընկերությունները ստեղծել են մի համակարգ, որը թույլ է տալիս ջրի տակ ապահովել տվյալների փոխանցում՝ բարձր արագությամբ:

water1

Ռադիոալիքները ջրի մեջ լավ չեն փոխանցվում և արագորեն մարում են: Taiyo Yuden և Toyo Electric-ի աշխատակիցներն առաջարկում են այդ նպատակով օգտագործել կապույտ լուսադիոդային լամպեր, որոնք լույսի միջոցով ապահովում են կապ՝ տվյալների փոխանցման 50 Մբիտ/վայրկյան արագությամբ:

Համակարգի փորձարկումն իրականացվել է լողավազանում: Այժմ ընկերությունները ծրագրում են փոքրացնել ընդունիչների չափսերը: Թե որքան տարածություն է մեկ լամպն ապահովում կապով, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ techon.nikkeibp.co.jp