Marvel-ի «Մրջյուն-մարդը» զրկվել է ռեժիսորից

Marvel ընկերության «Մրջյուն-մարդը» կոմիքսի հիման վրա նկարահանվող համանուն ֆիլմի ռեժիսրո Էդգար Ռայտը թողել է նախագիծը, հաղորդում է Variety-ն:

ant-man-logo1-575x245

Թե որն է նախագծից նրա հեռանալու պատճառը, չի նշվում: Մեկ այլ ռեսուրս Latino-Review-ն գրում է, որ Ռայտը լքել է նախագիծը սցենարի հետ կապված անհամաձայնություններ ունենալու պատճառով: Variety-ն գրում է, որ ստուդիան կհայտնի նոր ռեժիսորի անունը մոտակա ժամանակում: Ֆիլմի պրեմիերան չի հետաձգվի: