Գիտնականները Լուսնի վրա ինտերնետ են «քաշել»

nasaՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, համագործակցելով NASA-ի ինժեներների հետ, մշակել են լազերային կապի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս Երկիր մոլորակի վրայից մեծ արագությամբ տվյալներ փոխանցել Լուսնի վրա: Այսպիսով Լուսնի վրա գտնվողներն այսուհետ կկարողանան օգտվել ինտերնետից ու նույնիսկ դիտել HD-տեսանյութեր:

Նոր տեխնոլոգիայի մասին ավելի մանրամասն գիտնականները կխոսեն CLEO 2014 լազերային տեխնոլոգիաների և էլեկտրոնային օպտիկայի համաժողովի ընթացքում: Միջոցառումը կանցկացվի հունիսի 8-13-ը Սան Հոսե քաղաքում:

Lunar Laser Communication Demonstration տեխնոլոգիան (LLCD) 30-օրյա հաջող փորձարկում է անցել անցած աշնանը, արդյունքում 384 633 կիլոմետր հեռավորության վրա հաստատվել է կապ, որն ունի տվյալների փոխանցման 19,44մբ/վ արագություն:

LLCD-ը միասնական համակարգ է, որը բաղկացած է Նյու Մեքսիկո նահանգում տեղադրված տերմինալից և չորս առանձին տելեսկոպներից, որոնք ուղարկում և ստանում են տվյալները:

Աղբյուրը՝ PCWorld.com