BlackBerry-ն աստիճանաբար անհետանում է սմարթֆոնների շուկայից

Սմարթֆոնների համաշխարհային շուկայում BlackBerry ընկերության մասնաբաժինը մոտենում է զրոյի: IDC ընկերության վերլուծաբանները կարծում են, որ այս տարվա ընթացքում կանադական ընկերությունը 50 %-ով ավելի քիչ սմարթֆոն կթողարկի, քան 2013-ին (9.7 միլիոն): Արդյունքում  BlackBerry-ի մասնաբաժինը կկրճատվի` 1,9%-ից հասնելով 0,8%-ի:

idc

«Թե արդյոք BlackBerry-ն կկարողանա գոյատևել, առայժմ պարզ չէ: Մինչ ընկերության մասնաբաժինը նվազում է, Windows Phone-ը, ընդհակառակը, ամրացնում է դիրքերը շուկայում: Մասնագետները կանխատեսում են, որ 2014-2018թթ. այս օպերացիոն համակարգի մասնաբաժինը  3,5%-ից կհասնի 6,4%-ի:

Ինչ վերաբերում է iOS-ին, ապա նույն ժամանակահատվածում այն կթուլացնի դիրքերը՝ 14.8-ի փոխարեն ունենալով 13.7% մասնաբաժին:

Աղբյուրը՝ idc.com