Indiegogo-ում մեկնարկել է մատչելի 3D տպիչներ նախագիծ (վիդեո)

Ամերիկյան New Matter ընկերությունը Indiegogo հանգանակությունների կայքում մեկնարկել է նոր նախագիծ՝ մատչելի 3D տպիչների արտադրման համար: Վերջիններս կարժենան 249 դոլար: Անհրաժեշտ է ընդհանուր հավաքել 375 000 դոլար:

MOD-t 02

Նախագծողների խոսքով, MOD-t 3D տպիչի արժեքը հնարավոր է եղել մատչել դարձնել մինիմալ քանակությամբ դետալների օգտագործման, ինչպես նաև տպագրման նոր համակարգի շնորհիվ:

MOD-t

3DPrint.com գրում, որ MOD-t-ն տարբերվում է մնացյալ ժամանակակից սարքերից: Վերջինիս էքստրուդերը շարժվում է միայն ուղղահայաց առանցքով, իսկ հորիզոնական առանցքը ապահովում է պլատան, որի վրա տպագրվում է օբյեկտը:

Նախատեսվում է MOD-t տպիչների օգտագործումը տնային պայմաններում: Իսկ սարքերի թողարկումը արդեն սպասվում է 2015թ. մայիսին՝ անհրաժեշտ գումարի հավաքման դեպքում:

MOD-t 04