The Wall Street Journal-ի տվյալներով, բիթքոին բորսայի ետևում կանգնած Mt.Gox ընկերությունը որոշել է վաճառքի հանել Bitcoin բրենդը: Ընկերությունը հույս ունի վաճառել այն 1մլն. դոլարով: Bitcoin-ը որպես արժույթ գրանցված է Ճապոնիայում և Եվրոպակային Միությունում:
Ինչպես նշում է WSJ-ն՝ հղելով ընկերության ղեկավարներից մեկին, փնտրվում են նաև Bitcoins.com դոմենի գնորդներ: Դեռևս անհայտ է, արդյոք վաճառքի արդյունքում ստացված գումարը կծառայի Mt.Gox-ի պարտատերերի պարտքերի մարմանը:
Հիշենք, որ բիթքոին բորսան հայտնեց սննկանալու մասին 2014թ. փետրվարին: Հաքերային հարձակման պատճառով բորսան կորցրեց 750 000 բիթքոին օգտագործող և 100 000 սեփական բիթքոին: Ապրիլ ամսին Տոկիոյի դատարանը թույլատրեց բորսայի լիկվիդացումը: