Հրապարակվել է Batman: Arkham Knight խաղի թիզերը (վիդեո)

IGN հրատարակության YouTube ալիքում հրապարակվել է Batman: Arkham Knight խաղի թիզերը, որում ցուցադրվում է բետմոբիլի արտաքին տեսքը և հագեցվածությունը: Նախորդ թրեյլերներում նման կերպ մանրամասնորեն բետմոբիլը չէր ցուցադրվել:

Նշենք, որ Batman: Arkham Knight խաղի թողարկումը տեղափոխվել է 2015թ.: Այն ավելի վաղ նախատեսում էին թողարկել 2014-ի վերջում PlayStation 4, Xbox One խաղային սարքերի և համակարգիչների համար:

Batman: Arkham Knight խաղը նախագծում Rocksteady Studios ընկերությունը: Arkham Knight-ը կդառնա Բեթմենի մասին 4-րդ խաղը: Նշենք, որ մինչ օրս թողարկվել է խաղի երեք մաս՝ Batman: Arkham Asylum (2009),  Batman: Arkham City (2011) и Batman: Arkham Origins (2013): Խաղը դրական է ընդունվել թե՛ քննադատների, թե՛ խաղասերների կողմից: