Ստեղծվել է Վան Գոգի ականջի իրական կենդանի կրկնօրինակը

Գերմանացի նկարիչ Դիմուտ Շտրեբեն ստեղծել է ճանաչված նկարիչ Վինսենտ Վան Գոգի կտրված ականջի իրական տարբերակը, գրում է The Verge-ը:

Ear

Այն կարելի է տեսնել գերմանական Կարլսրուէ քաղաքի Մեդիայի և արվեստի կենտրոնում: Շտրեբեն աճեցրել է ականջը Վան Գոգի թոռան թոռի եղբոր նկարիչ Թեոյի բջիջների օգտագործմամբ: Ականջի կառուցվածքը հնարավոր է եղել ստանալ եռաչափ 3D տպիչով: Հեղինակի խոսքով ականջը ապրում է՝ մի շարք սնուցիչ հեղուկ նյութերի շնորհիվ:

Եվ սա ամենը չէ: Վան Գոգի ականջի հետ կարելի է անգամ զրուցել: Վերջինս հատուկ ծրագրերի միջոցով լսում է ձայները և կարողանում լսողական նյարդի սիմուլյացիա անել: Ականջի ցուցադրությունը կտևի մինչև 2014թ. հուլիսի 6-ը:

Նշենք, որ Վինսենտ Վան Գոգն իր ականջը կտրեց 1888թ. Գոգենի հետ զրույցից հետո: