Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել (վիդեո)

solar

Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը հաջող թռիչք է կատարել՝ բարձրանալով 1800 մետր և օդում մնալով երկու ժամից ավելի: «Solar Impulse» նախագծի ինժեներների ստեղծած առաջին ինքնաթիռը ներկայացվել  է 2009թ.: Նույն թվականին ներկայացված «HB-SIA» մոդելը փորձարկվեց օդում:

Արդեն 2010-ին «HB-SIA»-ն կարողանում էր 26 ժամյա տևողությամբ թռիչքներ կատարել՝ բարձրանալով 8700մ: Նշենք, սակայն, որ սարքի արագությունը չի գերազանցել 70 կմ/ժ-ը:

Նոր Solar Impulse 2-ն ավելի կատարելագործված է, արագությունը հասնում է 140կմ/ժամի: Եթե առաջին մոդելը կարողանում էր բարձրանալ առավելագույնը 8700մ, ապա Impulse 2-ը կարողանում է հասնել 12 հազար մետրի:

Solar Impulse 2  ստեղծողների նպատակն է ստեղծել այնպիսի ինքնաթիռ, որը կկարողանա թռչել աշխարհի շուրջ: Ընկերությունը նախատեսում է նպատակն իրականացնել 2015թ.:

Աղբյուրը՝ CNET.com