Ճապոնացիները պատրաստում են «բաճկոն-օդափոխիչ»

Ի սկզբանե տիեզերագնացների և Ֆորմուլա-1-ի վարորդների համար նախատեսված մշակումը կարող է դառնալ ամենօրյա հագուստի մաս: Խոսքը Աերոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության (JAXA) կողմից մշակված օդափոխիչ բաճկոնի մասին է, որը շուտով դուրս կգա վաճառքի:

jaxa1

Այս բաճկոնն իրենից ներկայացնում է պոմպերի և խողովակների ցանց, որոնց միջով շրջանառվում է սառեցվող հեղուկ: Բացի այդ՝ հատուկ մակերևույթը կլանում է միանգամից քրտինքը: Նշենք, որ բաճկոնը կարելի է լվանալ սովորական լվացքի մեքենայով:

Բաճկոնը մշակվել է Teikoku Sen-I Co. ընկերության հետ, որն ի սկզբանե զբաղվում էր սպիտակեղենի արտադրությամբ:

Ավելի վաղ նման բաճկոններ օգտագործվել են NASA-ի տիեզերագնացների համար: Այնուհետև սկսվեցին օգտագործվել նաև այն հիվանդների համար, ովքեր ունեն մարմնի ջերմաստիճանը կարգավորելու խնդիր:

JAXA-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս տարի կթողարկվի 1000 բաճկոն, որոնք կվաճառվեն $590 դոլարով:

Աղբյուրը՝ dailymail.co.uk