Ericsson շվեդական ընկերությունը, որը մի քանի տարի առաջ բջջային հեռախոսներ արտադրող ճանաչված ընկերություն էր, նորից կփորձի վերադառնալ շուկա: Այս անգամ ընկերությունը կթողարկի ոչ թե բջջային հեռախոսներ, այլ դրանց համար նախատեսված էլեկտրոնային մասեր:
Ներկա պահին Ericsson-ն իր գործընկերներին է ներկայացնում բարակ LTE-մոդեմներ, որոնց օգնությամբ բջջային սարքերը միանում են չորրորդ սերնդի ցանցերին: Մայիսին Ericsson M7450 չիպը սերտիֆիկացվել է աշխարհի ամենամեծ օպերատորներից մեկի՝ China Mobile-ի կողմից:
Նշենք, որ բարակ մոդեմների շուկայի 92%-ն այժմ պատկանում է Qualcomm ընկերությանը: Ericsson ընկերությունն այժմ այս ոլորտում եկամուտ չունի, սակայն այս տարվա ընթացքում պատրաստվում է ներդնել մոտ $390 մլն դոլար, որպեսզի իր կողմը գրավի հեռախոս արտադրող ընկերություններին:
Strategy Analytics վերլուծական ընկերության կանխատեսմամբ՝ այնքան էլ հեշտ չի լինի Ericsson-ի համար մրցել Qualcomm-ի հետ:
Աղբյուրը՝ bloomberg.com