Վիդեոխաղերի աշխարհի ամենամեծ հավաքածուն հանվել է վաճառքի

Աշխարհում համակարգչային վիդեոխաղերի ամենամեծ հավաքածուի տերը, ում՝ տարիների ընթացքում ձեռք բերած ավելի քան 11 000 խաղերից բաղկացած հավաքածուն գրանցվել է անգամ Գիննեսի ռեկորդների գրքում, որոշել է վաճառքի հանել այն:

game collection

Խաղերը հասանելի են թե՛ աուդիոկասետեներ, թե՛ սկավառակների և թե՛ այլ կրիչների տեսքով: Հավաքածուի տերը ամերիկացի Մայքլ Թոմասսոնն է: Նա հավաքել է այն 30 տարիների ընթացքում՝ գնելով օրական 2 խաղ:

Սա առաջին անգամ չէ, որ նա վաճառքի է հանում իր հավաքածուն: 1998-ին իր հարսանեկան ծախսերը փակելու համար, նա վաճառել էր դրա մի մասը:

Ողջ հավաքածուի նախնական գինը 50 000 դոլար է: Սակայն էքսպերտների կարծիքով, այն հնարավոր է վաճառել անգամ մի քանի հարյուր հազար դոլարով:

game collection 02