Nike-ը թողարկել է FIFA 2014-ին նվիրված անիմացիոն ֆիլմ (վիդեո)

Nike ընկերության ֆուտբոլային բաժինը ներկայացրել է նոր կարճամետրաժ ֆիլմ «Վերջին խաղը»: 5 րոպե տևողություն ունեցող այս անիմացիոն վիդեոն պատմում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների պայքարի մասին:

Ֆիլմի սյուժեում սրտարյուն Գիտնականը մարդկանց էմոցիաների երկար ուսումնասիրություններից հետո ստեղծում է ֆուտբոլային թիմի կլոն, ովքեր չունեն էմոցիաներ և խաղում են ավտոմատացված: Դրությունը փոխվում է, երբ Ռոնալդուն որոշում ետ վերադարձնել ֆուտբոլը և խաղացողներին՝ պայքարելու կիբորգների դեմ:

Նշենք նաև, որ FIFA 2014-ի նախաշեմին Nike-ը թողարկել է հատուկ ֆուտբոլային պայուսակներ՝ պատրաստված եռաչափ տպիչի միջոցով: Հիշենք, որ FIFA 2014-ը մեկնարկում է հունիսի 12-ին Բրազիլիայում: