Աշխարհի ամենամեծ էկրանով հեռուստացույցի անկյունագիծը 370 դյույմ է

zeus1

Titan բրիտանական ընկերությունը ստեղծել է աշխարհում ամենամեծ հեռուստացույցը. Zeus մոդելի անկյունագիծը 370 դյույմ է:

Նշվում է, որ նորույթը կարելի է օգտագործել և տանը, և բաց տարածության մեջ: էկրանի չափսերն են՝ 8х5 մետր, իսկ թույլատրությունը 3840х2160 պիկսել է, ինչը չորս անգամ ավելին է, քան Full HD (1920х1080 կետ):

Titan Zeus-ն ունի բավականին վառ գույներ, իսկ սարքի քաշը մոտ մեկ տոննա է: Այլ տեխնիկական պարամետրեր առայժմ հայտնի չեն:

Նշենք, որ նորույթի գինը կկազմի մոտ 1,6 միլիոն դոլար՝ ներառյալ առաքումը: Titan ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արդեն ստացվել է հեռուստացույցի երկու նախապատվեր:

Աղբյուրը՝ Pocket-lint.com