Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է CF591 և CF390 կոր մոնիտորները: CF591 էկրանի անկյունագիծը կազմում է 27 դյույմ, իսկ CF390-ը թողարկվում է երկու տարբերակով՝ 23,5 և 27 դյույմանոց էկրաններով: Բոլոր տարբերակներում էկրանի կորությունը կազմում է 1800 մմ՝ 1920 х 1080 պիքսել թույլատրելիությամբ:
Երեք մոնիտորների ընդհանուր առավելությունը AMD FreeSync տեխնոլոգիան է: LCD պանելներում օգտագործվում են ֆիրմային VA (Vertical Alignment) տեխնոլոգիայի տարատեսակները: CF591-ի և CF390-ի անկյունները հավասար են 178°-ի, ստատիկ հակադրությունը 3000:1 է, մաքսիմալ լուսավորությունը 250 կդ/մ² է:
CF591 էկրանն ունի 119% sRGB գունային տարածություն: Այս մոդելի հատկություններից մեկն էլ ստերեո բարձրախոսների առկայությունն է, Display Port 1.2 մուտքը և երկու HDMI 1.4. CF390-ը
Եվրոպայի և Ասիայի երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում նոր մոնիտորների վաճառքը կմեկնարկի մարտին: Ապրիլին արտադրողը խոստանում է հանդես գալ այլ տարածաշրջաններում ևս:
Աղբյուրը՝ Samsung