Microsoft-ն App Store-ից ջնջել է Skype-ի iPhone հավելվածը

Skype-logoMicrosoft ընկերությունն Apple App Store-ից ջնջել է Skype ծրագրի iPhone հավելվածը: Ընկերությունը պատրաստվում է թողարկել ծրագրի նոր տարբերակը:

Գլխավոր փոփոխություններից մեկը նոր ինտերֆեյսն է, որն ավելի կնմանվի Windows Phone և Android համակարգերի Skype ծրագրերին, սակայ կլինի օպտիմիզացված iOS-ի համար: Ծրագրի աշխատանքը, ինչպես խոստանում է Microsoft-ը, կարագանա 5 անգամ: Բացի դրանից կներդրվի խմբային զրույց ստեղծելու հնարավորություն՝  անգամ ոչ առցանց ընկերների մասնակցությամբ: Վերջիններս օնլայն գալուն պես կստանան գրված հաղորդագրությունները:

Նոր ֆունկցիաների մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ Microsoft.com