BlueOak նորաստեղծ ընկերությունը հին էլեկտրոնիկան կվերածի ոսկու

electronics

BlueOak Resources կալիֆորնիական նորաստեղծ ընկերություն նպատակ ունի հին էլեկտրոնիկայից ստանալ թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և այլն: «Մենք պատրաստվում ենք զբաղվել հին էլեկտրոնիկայի վերամշակմամբ, և որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արդյունավետ դառնա, պատրաստվում ենք օգտագործել արտադրության ոլորտի անցած տարիների փորձը»,- ասվում է ընկերության պաշտոնական կայքում:

13855580714716
gold_1

BlueOak-ի մասնագետներն արդեն ձեռք են բերել գերժամանակակից վերամշակող սարքեր, որոնք կտեղադրվեն Արկանզաս նահանգում գտնվող գործարանում: Աշխատանքը կմեկնարկի 2015թ.,  ընդ որում՝ ընկերությանը մեկնարկային կապիտալի համար Արկանզասի թոշակային ֆոնդից տրամադրվել է $35 մլն դոլար։

Նշենք, որ ԱՄՆ-ում ամեն տարի դեն են նետում 3,2 մլն տոննա անպիտան տեխնիկա։

Աղբյուրը՝ ArsTechnica.org