Google+ սոցիալական ցանցը դարձել է աշխարհում ակտիվ օգտագործողների քանակով երկրորդը մի պարզ հնարքի շնորհիվ. բավական էր միայն Gmail ծառայության գրանցման հետ ավտոմատ օգտագործողին գրանցել նաև Google+ սոցցանցում: Այս խորամանկ հնարքով սոցցանցը կարողացավ առաջ անցնել բոլոր մրցակիցներից՝ ետ մնալով միայն Facebook սոցցանցից:
Եթե Դուք ցանկանում եք ջնջել Google+ հաշիվը, ապա հատուկ միջոցների դիմել պետք չէ, այդ ծառայությունն արդեն իսկ նախատեսված է Google հաշվի կարգավորումներում: Կայքի այս մասի հայերեն թարգմանության թերի լինելու պատճառով գործընթացը կներկայացնենք ռուսերեն տարբերակի վրա:
Սեղմեք Ձեր օգտանվան նկարի վրա Google էջում, այնուհետև «Account» հղումը:
Սեղմեք «Տվյալների կառավարում» և ապա՝ «Ջնջել Google+ հաշիվը և դրան կից ծառայությունները» հղումը:
Ուշադիր կարդացեք էկրանին հայտնված տեղեկատվությունը. պատրա՞ստ եք արդյոք զրկվել Google+-ի բազմապիսի ծառայություններից, որոնք ապահովում են Google-ի այլ կայքերում և ծրագրերում Ձեր լիարժեք գործունեությունը: Օրինակ՝ եթե Դուք սիրում եք քոմենթներ անել YouTube-ում, այսուհետ կզրկվեք այդ հնարավորությունից և այլն:
Ահա և Google+-ում «ինքնասպանություն» գործելու ողջ ճանապարհը: Սակայն նույնիսկ եթե Դուք երբեք չեք այցելում այդ սոցիալական հարթակ, միևնույն է, այնտեղի Ձեր հաշիվը այդքան էլ չի խանգարի:
Աղբյուրը և նկարները՝ lifehacker.ru