Ռուսական «Додо Пицца» պիցերիաների ցանցը գործարկել է առաքման նոր տարբերակ՝ անօդաչու ռոբոտների միջոցով: Առաջին 6 փաթեթները առաքվել են պատվիրատուներին այգիներից մեկում, որի մոտ է գտնվում ընկերության գլխավոր գրասենյակը:
Պիցցայի պատվերն իրականացվում է հեռախոսով, որից հետո ռոբոտներն ուղարկվում են նշված հասցեով: Այնուհետև ռոբոտն իջեցնում է պատվերը վառ գույնի հագնված ընկերության գործակալի մոտ, ով էլ ընդունում է վճարման ընդունումը կանխիկ կամ տերմինալի միջոցով:
Առայժմ ռոբոտները կարողանում են պիցցա առաքել միայն հասարակական բացօթյա վայրերում, սակայն ապագայում ընկերությունը պատրաստվում է զարգացնել առաքման այս ծառայությունը՝ հասանելի դարձնելով այն Ռուսաստանի 15 քաղաքներում:
Աղբյուրը՝ computerra.ru