LiquidOff` «կախարդական» հեղուկ վանող նախագիծ Kickstarter-ում (վիդեո)

Kickstarter հանգանակությունների կայքում ներկայացվել է հետաքրքիր նախագիծ LiquidOff-ը:  Այն ջուրը վանող/հեռացնող սփրեյ է, ինչի շնորհիվ ձեր հագուստը մշտապես մաքուր կման:

liquidoff1

LiquidOff-ը թույլ չի տալիս, որ պատահաբար Ձեզ վրա թափվող հեղուկը ներծծվի. այն վայրկյանների ընթացքում ամբողջապես վանում է ցանկացած հեղուկ՝ սկսած սովորական ջրից, գինուց մինչև կետչուպ:

LiquidOff-ը նախատեսված է միայն հագուստի համար: Վերջինիս կարևոր առանձնահատկությունը թունավոր նյութերի բացակայությունն է, ինչը նշանակում  է, որ այն անվտանգ է անգամ Ձեր երեխաների հագուստի վրա ցանելու համար:

LiquidOff-ի մեկ նմուշը՝ 375մլ կարժենա 55 դոլար և այն կբավականացնի 7 շապիկների և 28 զույգ կոշիկների համար: 100 դոլարով հնարավոր կլինի ավելի մեծ ծավալով LiquidOff պատվիրեկ: Նախագծի հեղինակներն արդեն հավաքել են իրականացման համար անհրաժեշտ 25 000 դոլարը: Սպասվում է, որ վաճառքը կմեկնարկի սեպտեմբերին, իսկ նախնական պատվերներն արդեն հասանելի են: