Walkman նվագարկիչները դարձան 35 տարեկան

35 տարի առաջ Sony ընկերությունը հեղափոխություն արեց երաժշտական ինդուստրիայի ոլորտում. 1979թ. հուլիսի մեկին ընկերությունը թողարկեց առաջին Walman շարժական նվագարկիչը, որը թույլ էր տալիս լսել սիրելի երաժշտությունն՝ առանց մյուսներին խանգարելու:

walkman

Թվային տեխնիկայի տարածման պատճառով Sony-ն 2010-ին դադարեցրեց ձայներիզներով Walkman-ի թողարկումը:

1979-ին թողարկված TPS-L2 մոդելը առաջին նվագարկիչն էր, որը ներկայացվեց Walkman ապրանքանիշի ներքո: Սա առաջինը չէր իր տեսակի մեջ. գերմանացի-բրազիլացի գյուտարար Անդրեաս Պավելը 1972-ին արդեն ստեղծել էր նմանատիպ սարք, սակայն այն հնարավոր չէր ձեռք բերել: Նվագարկիչը արտոնագրվել էր, այդ պատճառով 1980-ին Sony-ն սկսեց բանակցել Պավելի հետ՝ լիցենզիաների վերաբերյալ վեճերը պարզելու համար, որոնք ավարտվեցին միայն 2003-ին:

Sony Ericsson Live with Walkman

1981թ. թողարկվեց Walkman II նվագարկիչը, որը նույնպես վաճառվեց հաջողությամբ: Սակայն այդ ժամանակ նվագակիչը քիչ էր պաշտպանված, և պետք էր շատ զգույշ վարվել: 1984-ին թողարկվեց Sports Walkman WM-F5 մոդելը, որն արդեն ուներ պլաստիկ կաղապար, որը պաշտպանում էր նվագարկիչը ջրից և փոշուց:

Walkman նվագարկիչներն ու CD-player-ները կորցրին իրենց արդիականությունը թվային դարաշրջանում և տեղը զիջեցին iPod player-ներին:

Աղբյուրը՝ cnn.com