Բոստոնի այգիներում կտեղադրվեն «խելացի» նստարաններ

Հուլիսին Բոստոն (ԱՄՆ) քաղաքի որոշ այգիներում կհայտնվեն խելացի նստարաններ: Այս մասին հաղորդում է The Boston Globe-ը: Դրանք հնարավորություն կտան քաղաքի բնակիչներին լիցքավորել իրենց բջջային սարքերը և տեղեկանալ «էկոլոգիական լուրերին»:

ERTJSpuSRcpzlWIgALQpXw-article

Նստարանը նախագծել են Soofa և MIT Media Lab սթարտափները: Նստարանը հագեցած է արևային մարտկոցներով, երկու USB-մուտքով և սենսորներով: Վերջիններս գնահատում են օդի մաքրության մակարդակը, աղմուկը, անցորդների քանակը և հայտնում, թե կա՞ արդյոք ազատ  USB-մուտք:

Այս տվյալները վերբեռնվում են մեկ միասնական ցանց և օգնում քաղաքացիներին գտնել «խելացի» նստարան ազատ մաքուր և հանգիստ վայրում:

Մեկ նստարանի ինքնարժեքն է 3000 դոլար: Հաջորդ տարբերակում այն կհամալրվի սարքերի անլար լիցքավորմամբ: Բոլոր նստարանների գտնվելու վայրերը կարելիէ  տեսնել Soofa կայքում: