DevArt ցուցահանդեսին ներկայացված դաշնամուրը ռադիոալիքները վերածում է երաժշտության (վիդեո)

Google ընկերությունը Լոնդոնում հովանավորում է DevArt ցուցահանդեսը, որի նպատակն է միավորել արվեստը և ծրագրավորումը: Engadget տեխնոբլոգը գրում է, որ այս տարի DevArt-ում ներկայացված ամենաուշագրավ նախագծերի մեկը թվային դաշնամուրն է՝ ստեղված Նյու Յորքից Զակ Լիբերմանի կողմից:

Նախագիծը կոչվում է Play the World: Վերջինիս գաղափարը հետևյալն է. ցանկացած որևէ ստեղնին սեղմելիս դաշնամուրը որոնում է նոտան ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող օնլայն-ռադիոյի ձայնային հոսքի մեջ, որից հետո հնչեցնում է պատահական գտած հատված:

Ներկայացնում ենք մի քանի տեսանյութ, որի միջոցով ավել պարզ է երևում թվային դաշնամուրի տեխնոլոգիան:


DevArt-ին ներկայացված մնացյալ նախագծերի մասին կարելի է ծանոթանալ այստեղ: