Սմարթֆոնները ճնշել են թվային ֆոտոխցիկների շուկան

Սմարթֆոնները «ճնշում են» թվային ֆոտոխցիկների շուկան: IC Insights վերլուծական ընկերությունը ներկայացնում է թվային ֆոտոխցիկների շուկայի պահանջարկի կտրուկ անկման դինամկին:

Ֆոտոխցիկների համար վերելքային տարի էր 2011-ը, երբ համաշխարհային շուկա մատակարարվեց 143մլն. սարք: Մեկ տարի անց այս թիվը դարձավ 135մլն. նմուշ, իսկ 2013-ին այն ավելի նվազեց՝ կազմելով 114մլն. օրինակ:

iPhone_VS_ELPH-100HS

Ֆոտոխցիկների վաճառքի անկումբը դրդեց մի շարք արտադրողների փոփոխել այս ոլորտում ռազմավարությունը: Որոշները շեշտը դրեցին առավել բարձրակարգ դասի հայելային ֆոտոխցիկների արտադրման վրա: Սակայն վերջիններիս նկատմամբ պահանջարկը չի աճում և ոչ էլ նվազում է և կոմպենսացնել թվային ֆոտոխցիկների շուկայի անկումը այս կերպ չի ստացվի:

Վերլուծաբանների կանխատեսումներով, 2012-2017թթ.-ին ամեն տարի թվային ֆոտոխցիկների շուկայի մատակարարումը նվազելու է միջինում 10 %-ով: Եթե 2002-2007թթ-ին ֆոտոխցիկների շուկան ամեն տարի աճում էր 31%-ով, ապա 2007-2012-ին աճը կազմել է ընդամենը 1%:

2014-ին թվային ֆոտոխցիկ արտադրողները կթողարկեն 100մլն սարք: 2017-ին արդեն այս թիվը կկազմի 78մլն: