Microsoft-ը ձևակերպել է խելացի ակնոցի արտոնագիր

Microsoft ընկերությունը վերջին շրջանում արտոնագրային մի քանի հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների հանձնաժողով, որոնցից վերջինը լույս է սփռում ընկերության ապագա խելացի ակնոցի պատրաստման տեխնոլոգիաների վրա: Վերջին արտոնագրում խոսվում է ակնոցի միջոցով տեքստն ավտոմատ կերպով առաջ տալու մեթոդի մասին:

Microsoft

Սա թույլ կտա օգտագործողներին հեշտությամբ կարդալ էլեկտրոնային գրքերի, ամսագրերի, փաստաթղթերի, նամակների, կարաոկե-երգերի տեքստերը: Տեխնոլոգիան ֆիքսում է աչքերի դիրքը և դրանց շարժմանը հետևելով՝ «առաջ տալիս» տեքստը:

Ընդ որում՝ եթե օգտագործող որոշ ժամանակով շեղի հայացքը, տեքստի դիրքը կպահպանվի: Բացի այդ՝ դիմային տեսախցիկի շնորհիվ տեքստի տառերի գույնը և ֆոնը կարող են փոխվել՝ կախված շրջապատի գույներից:

Աղբյուրը և նկարը՝ Microsoft-News.com