Marvel-ը թողարկել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ֆանտաստիկ պրոմո կայք

Marvel Studios կինոստուդիան գործարկել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի պրոմո կայք: Այն ներկայացված է իբրևէ թե գոյություն ունեցող Galaxy Getaways տուրիստական ընկերության կայք, որն առաջարկում է կատարել շրջագայություններ այլ մոլորակներ:

1kC1osPmprC8LGZLCCv79g-article

Galaxy Getaways-ում կարելի է ծանոթանալ ապագայի երեք ֆանտաստիկ վայրերին՝ Կսանդար խաղաղ մոլորակին, լքված Մորագ մոլորակին և մահացած Զնամոգդե Աստծող  տեղանքի մասին:

Յուրաքանչյուր մոլորակի էջում կարելի է ծանթանալ տեղական կյանքի, հանգստի և մշակույթի մասին, ինչպես նաև կատարել Street View դիտում:

Նշենք, որ «Գալակտիկայի պահապանները» ֆանտաստիկ ֆիլմը էկրաններ կբարձրանա 2014թ. հուլիսի վերջում: