iPhone 6 սմարթֆոնները կհավաքեն Foxbot ռոբոտնե՞րը

foxconn

Շատ հնարավոր Է, որ վեցերորդ սերնդի iPhone-ը հավաքվի Foxconn ընկերության Foxbot ռոբոտների օգնությամբ: Այս մասին հաղորդում է IT home կայքը՝ հղում անելով ընկերության հիմնադիր և նախագահ Թերի Գոուին:

Նրա խոսքով Foxbot ռոբոտների թեստավորումն այժմ վերջնական փուլում է, և մոտ ժամանակներում դրանք կտեղադրվեն գործարաններում:

Նախատեսվում է, որ Foxconn-ի գործարաններում կշահագործվի 1000 ռոբոտ, մեկ ռոբոտի արտադրողականությունը կազմում է տարեկան 30 հազար սարք: Այսինքն՝ օգտագործելով 1000 ռոբոտ՝ թայվանական ընկերությունը կկարողանա տարեկան թողարկել 30 մլն iPhone:

Foxbot-ի գինը կազմում  $20-$25 հազար դոլար: Foxconn-ում ներկայումս աշխատում է մոտ 1,2 մլն մարդ, իսկ ռոբոտների օգտագործումը թույլ կտա բավական մեծ գումար տնտեսել:

Աղբյուրը՝ appleinsider.com