General Electric ընկերության գիտնականները մշակել են մի սարք, որը կարողանում է արագորեն հաշվել սննդի կալորիաները և ներկայացնել երեք ցուցանիշ՝ սննդի քաշը, դրանում առկա ջրի և կալորիաների քանակը: Գիտնականներն այժմ աշխատում են այս տեխնոլոգիան ներդնել միկրոալիքային վառարաններում:
Առայժմ ստեղծված նախատիպը կարողանում է հաշվել միայն հեղուկ սննդի, հյութերի, խյուսերի կալորիականությունը, իսկ ամբողջական մթերքներինը՝ ոչ: General Electric-ը թիմը նպատակ ունի սննդի սկանավորումը կարողանալ կատարել 1-2 վայրկյանում: Տեխնոլոգիան, ամենայն հավանականությամբ, կկարողանա շատ ճիշտ հաշվարկներ անել, քանի որ դրանում օգտագործվում են միկրոալիքները, որոնք տարբեր կողմերից թափանցում են սննդի մեջ:
Գաղափարը ծագել է Matt Webster թիմի ղեկավար Մեթ Ուեբստերի մոտ, ում կինը բազմիցս դժգոհել է վատ աշխատող առողջապահական գաջեթներից:
Աղբյուրը՝ www.gereports.com