Nokia Lumia 930՝ դանակահարում-փորձարկում (վիդեո)

Չնայած, որ էքսպերտների մեծ մասը միտված է կարծել, որ շափյուղա ապակին լավագույն պաշտպանությունն է սմարթֆոնների էկրանների համար, հայտնի Gorilla Glass 3 ապակին շարունակում է օգտագործվել մի շարք սմարթֆոն արտադրողների կողմից:

Իհարկե, Gorilla Glass-ը զիջում է շափյուղա ապակուն ամրությամբ և ունի ավելի մատչելի արժեք, սակայն ոչ բոլորին է հաջողվում պայմանագիր կնքել շափյուղա ապակու ձեռքբերման համար: Համաձայն լուրերի Apple-ը մտադիր է հաջորդ iPhone-ի էկրանում օգտագործել հենց շափյուղա ապակի:

Դե իսկ Ձեր ուշադրությանը ներկայացնենք փոքր վիդեոփորձարկում, ուր դրոշակակիր Nokia Lumia 930-ը՝ պաշտպանված Gorilla Glass 3-ով՝ ենթարկվելով դանակի հարվածների, այնուամենայնիվ ամուր է մնում: Էկրանի մակերեսին որևէ քերծվածք չի մնում: