Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ստեղծել են օգտակար սարք լուսանկարիչների համար: Նրանք նախագծել են անօդաչու թռչող սարք, որը կծառայի լուսանկարչին որպես օգնական-լուսավորող:
Դրոնը ոչ միայն կարողանում է պարզապես լուսավորել, այլև այն որոշում է, թե որն է ամենահարմար և դինամիկ լուսավորությունը տվյալն պահին՝ առանց լուսանկարչի օգնության:
Դրոնի ծրագրային ապահովումը նրան թույլ է տալիս որոշել լուսնկարվող օբյեկտի դիրքը՝ օգտագործելով ներկառուցված լույսի աղբյուրը: Այն կարող է անգամ հասկանալ, թե տվյալ պահին որ մասում է կանգնած լուսանկարիչը և ֆոտոխցիկը: Դրոնը կարողանում է ճիշտ հեռավորություն պահպանել լուսանկարվող օբյեկտից և չխանգարել լուսանկարահանման ընթացքին:
Ըստ ՄՏՀ գիտնականների, ժամանակակից լուսանկարիչները պետք է ազատվեն ծանր և հսկա լուսավորող սարքերից՝ փոխարենը օգտագործեն օգնական-դրոն և ժամանակ չծախսեն լույսի կարգավորումների վրա:
Աղբյուրը՝ softpedia.com