YouTube-ում հրապարակվել է ռեժիսոր Ալեքսանդր Աժայի Horns (Եղջյուրներ) ֆիլմի առաջին կարճ թրեյլեր-թիզերը: Ֆիլմի գլխավոր դերակատարն է հայտնի Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդկլիֆը:
Ֆիլմը հանդիսանում է Սթիվեն Կինգի որդու՝ գրող Ջո Հիլի համանուն վեպի էկրանիզացիան: Այն պատմում երիտասարդ Իգ Պերիշի մասին, ում մեղադրում են մոտ ընկերուհու սպանության մեջ: Այս իրադարձություններից որոշ ժամանակ անց Պերիշն արթնանում է և նկատում, որ իր գլխին եղջյուրներ են աճել:
Ֆիլմում խաղում են դերասաններ Դենիել Ռեդկլիֆը, Ջունո Թեմփլը, Սաբրինա Կարպենտերը և այլոք: Ֆիլմի բրիտանական պրեմիերան կկայանա հոկտեմբերի 31-ին: